Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում 5 տուրից հետո վաստակել է 3.5 միավոր:
Սերգեյ Մովսիսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3-ական, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը` 2.5-ական միավոր:
5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Անիշ Գիրին (Հոլանդիա):
Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և ավարտվելու է դեկտեմբերի 4-ին: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:






































