Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի բնակիչները դուրս են եկել բողոքի ակցիայի ծագումով Բոսնիայից 32-ամյա Զեմիր Բեգիչի՝ կիրակի տեղի ունեցած սպանությունից հետո: Այս մասին հայտնում է տեղի St. Louis թերթը:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, մի քանի երիտասարդներ մուրճերով հարվածել են մեքենային, որում եղել է Բեգիչը: Մեքենայի տերը նույնպես ծանր վնասվածքներ է ստացել և մահացել հիվանդանոցում: Հարձակման երկու մասնակիցներ ձերբակալվել են, մնացածը հետախուզվում են:
Գիշերը բոսնիական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ արգելափակել էին քաղաքի խաչմերուկներից մեկը: Նրանց հետ զրուցել է քաղաքի ոստիկանապետ Սեմ Դոթսոնը: Նա հայտնել է, որ սպանությունը կապված չէ զոհի էթնիկ պատկանելության հետ:
Հիշեցնենք, որ Սենթ Լուիսում և մերձակայքում արդեն մեկ շաբաթ չեն դադարում զանգվածային հուզումները, որոնց պատճառը օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում դեռահաս աֆրոամերիկացուն սպանած ոստիկանի արդարացումն է:













































