Ամերիկացի հայտնի ծրագրավորող, հասարակական գործիչ Արոն Շվարցը, ով կողմ էր համացանցում տեղեկատվական ազատությանը, Նյու Յորքի Բրուկլին կոչվող թաղամասի իր բնակարանում ինքնասպանություն է գործել: Այս մասին կիրակի գիշերը հաղորդել է Associated Press գործակալությունը:
Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ 26-ամյա Շվարցին ուրբաթ օրը կախված են գտել իր բնակարանում: Ինքնասպանության դրդող հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ:









































