Wednesday, 01 07 2026
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը

Ոչ ՀԱՊԿ-ը, ոչ Բորդյուժան որևէ լուրջ բան չեն որոշում. խոցված ուղղաթիռի թեման կքննարկվի՝ առանց էական արդյունքի

Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտությունում ինքնուրույն է գործում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում հայկական ռազմական ուղղաթիռի խոցման հարցի վերաբերյալ հնարավոր քննարկումներին:

Նա նշեց, որ այդ քննարկումներից էական արդյունք ակնկալել պետք չէ, քանի որ հայկական ուղղաթիռի հետ պատահած միջադեպը ՀԱՊԿ որևէ անդամի, բացի ՌԴ-ից, չի հետաքրքրում: Ըստ նրա՝ այս հարցում ՀԱՊԿ անդամ երկրները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնելու և մտնելու նման լծի տակ:

«Ֆորմալ կերպով հարցը կդրվի քննարկման, հայկական կողմի կարծիքը կհրապարակվի, ինչ-որ գործընթացներ կլինեն, բայց ոչ էական արձագանք, բայց ես կասկածում եմ, որ կլինեն լուրջ արդյունքներ, առավել ևս՝ ոչ ՀԱՊԿ-ը, ոչ Բորդյուժան որևէ լուրջ բան չեն որոշում։ Ավելի որոշիչ է ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների գործոնը և նրանց պաշտպանական դերակատարությունը, սակայն այդ հարցը ՀԱՊԿ-ը չի որոշում, այլ Ռուսաստանը, իսկ ՀԱՊԿ-ն ինչպես չի զբաղվել, այնպես էլ չի զբաղվելու ԼՂ հակամարտությամբ։ Պարզապես կլինեն քննարկումներ, Բորդյուժայի հայտարարությունը հատուկ հայաստանյան լսողի համար է՝ ՀԱՊԿ-ը կքննարկի, բայց առանց էական արդյունքի, որ եկեք ասենք ինչ-որ հաճելի բան: Ղազախստանն ու Բելառուսն առավել ևս որևէ դեպքում չեն միջատելու Ղարաբաղյան գործերին: Դա իրենց չի վերաբերում, քանի որ ՀԱՊԿ-ը երաշխիքներ չի տվել Ղարաբաղին, միայն Հայաստանի տարածքներին»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը: Նա նշեց, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտությունում գործում է որպես ՄԽ համանախագահ երկիր:

«Այսինքն՝ նման հայտարարությունից ավելին, քան հայտարարությունը, չպետք է լուրջ վերաբերվել, քանի որ եղել է միայն սիրալիր քայլ հայաստանյան ունկնդրի համար»,- նկատեց Ֆելգենգաուերը: Վերջինս նշեց, որ Մինսկի խումբը վերջին տարիներին մեռած աշխատանք է վարում, կարելի է ասել, որ չի աշխատում, կամ այդ աշխատանքն արդյունքներ չի տալիս:

«Եվ ներկայում, երբ Ռուսաստանը հակամարտության մեջ է Արևմուտքի հետ, առավել ևս անարդյունավետ է դառնում այդ աշխատանքը: Բայց իհարկե կան ընդհանուր շահեր, բոլորը ցանկանում են, որ Ղարաբաղում խաղաղ ու լուռ լինի: Բայց դա այնպիսի համայնք է, որից այսօր որևէ լուրջ քայլ ակնկալել պետք չէ: Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտությունում ինքնուրույն է գործում Երևանի և Բաքվի միջոցով, թեև ես վստահ չեմ, որ ներկայումս Վլադիմիր Պուտինն այդքան ժամանակ ունի Ղարաբաղով զբաղվելու համար: Հինգշաբթի ուղերձով է պատրաստվում հանդես գալ, իրավիճակը երկրում լուրջ է, տնտեսության վիճակը վատ է, ընկնում է նավթի գինը, Արևմուտքի հետ հակամարտությունը շարունակվում է, որի հետևանքով ՌԴ-ն ժամանակ չունի դրանով զբաղվելու համար, և երկրի ինտելեկտուալ ուժերը զբաղված են: Եթե իրավիճակը չափազանց պայթյունավտանգ դառնա, ՌԴ-ն ստիպված կլինի զբաղվել, իսկ հիմա դա դեռ առաջնային չէ»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նրանք իրենց երկխոսության ընթացքում անդրադարձել էին օրերս ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպին և դրա հետևանքով առաջացած իրավիճակին, որը, Նիկոլայ Բորդյուժայի հավաստմամբ, քննարկման թեմա կդառնա նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում