Thursday, 06 06 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել

«Տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է, հալածանք՝ թերևս ամենավերևից կազմակերպված»

«Վերջին 2 օրում Երևանում մեկը մյուսի հետևից «Նախախորհրդարանի» անդամների մեքենաների հրկիզումն ու քաղաքացիական ակտիվիստին դաժան ծեծի ենթարկելու փաստը լուրջ կասկածներ են ծնում, որ դա քաղաքական հալածանք է». այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

«Սա առաջին նմանատիպ դեպքը չէ: Տեղի ունեցածը շատ լուրջ խնդիր է, լուրջ է նաև այն իմաստով, որ անընդհատ կրկնվում են նման դեպքերը: Եթե ոստիկանությունը պատշաճ արձագանք չտա, լրջորեն չհետաքննվեն այս դեպքերը, ապա կան լուրջ կասկածներ, որ այս ամենը գալիս է վերևից»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք նման դեպքերի նպատակը քաղաքացիական ու քաղաքական ակտիվությունը նվազեցնելը չէ, վախեցնելը չէ, Հոկտանյանը պատասխանեց. «Սա ես դիտում եմ ոչ այնքան քաղաքացիական հասարակության դեմ, որքան քաղաքական ուժերի: Ընդհանուր նպատակը, իհարկե, ներքին գրաքննության ուժեղացումն է, երբ ամեն բան չէ, որ անվտանգ է բարձրաձայնելը: Բայց կոնկրետ այս դեպքում ես տեսնում եմ քաղաքական հալածանք, որովհետև «Նախախորհրդարանը» ավելի շուտ քաղաքական պահանջներ է դնում»:

Դիտարկմանը, որ ոչիշխանական Եռյակի հանդեպ նման հալածանք չկա, Հոկտանյանն արձագանքեց. «Նախ՝ կապրենք կտեսնենք: Երկրորդ՝ եթե դա գալիս է իշխող քաղաքական ուժի կողմից, ապա երևի նրանք որոշել են, որ այս պահին «Նախախորհրդարանի» անդամներն ավելի վտանգավոր են: Շատ հարցեր կան, որոնց հեշտությամբ հնարավոր չէ պատասխանել: Տրամաբանորեն Եռյակն ավելի մեծ պոտենցիալ վտանգ պիտի ներկայացներ, բայց գուցե, հաշվի առնելով որոշակի նախապայմաններ, որ խնդիրն ավելի լուրջ դրվում է «Նախախորհրդարանի» կողմից, այսպես է որոշվել: Բոլոր դեպքերում, սա քաղաքական պատճառներ ունի և քաղաքական հաշվեհարդար է, եթե, իհարկե, ոստիկանությունը պատշաճ հետաքննություն չանցկացնի»:

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում