Wednesday, 24 06 2026
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

Եռյակից ակնկալիք չունեմ, բայց շարժումը կարող է նոր լիդերներ ծնել. Լարիսա Ալավերդյան

«Եռյակի անդամ քաղաքական ուժերն այնքան են տարբերվում իրենց հիմքային գաղափարախոսություններով, որ դժվար թե նրանց համատեղ ճանապարհը երկար լինի». այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ նույն կանխատեսումը ժամանակին արել է «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» վերաբերյալ:

«Եթե կան խմբեր, որոնք ունեն շատ տարբերություններ, համագործակցության ոչ դրական փորձ կամ նման փորձի բացակայություն՝ այդտեղ ես շատ քիչ ակնկալիքներ ունեմ: Բայց ողջունում եմ ցանկացած շարժում, քանի որ դա արթուն է պահում հասարակությանը: Մյուս կողմից՝ ոչ ոք չի ասել, թե նույն լիդերներն են մնալու, հակառակը, այդ շարժման երկրորդական էֆեկտը կարող է ավելի ազդեցիկ լինել, այսինքն՝ այդ բողոքների ժամանակ կարող են ծնվեն բոլորովին այլ լիդերներ և այլ խմբեր՝ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան եռյակից դուրս: Նախ կենսաբանական առումով նոր սերունդ է գալիս, և վերջապես, գաղափարներով նոր սերունդ է գալիս»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Հարցին՝ գործող առաջնորդները թույլ կտա՞ն, որ նոր առաջնորդներ ասպարեզ գան, նա պատասխանեց. «Եթե սպասես թույլ տալուն՝ թույլ չեն տալու: Դու ունենում ես այնքան, որքան նվաճում ես: Ինձ ավելի շատ գրավում է գրագետ խավի մասնակցությունը շարժմանը, ինչպես, օրինակ, «Դեմ եմ» շարժման դեպքում, որի անդամներով հիացած էի: Նույնիսկ փողոցում ընթացող նրանց շարժումը եղել է վերին աստիճանի արժանապատիվ»:

Ինչ վերաբերում է եռյակի հեղափոխականությանը և նպատակների հստակությանը, այդ առնչությամբ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Ես ինքս հակահեղափոխական եմ, ոչ թե նրա համար, որ չեմ սիրում բախումներով սցենարները, այլ ես տեսել եմ, որ դրանք այն արդյունքը չեն բերում, որն ակնկալվում է: 1988-1990-ականների հեղափոխությունը դրա փայլուն օրինակներից է: Այն ոգևորությունը, այն ալիքը, որում հայտնվել էր ժողովուրդը, սակայն հետագայում այդ վեհ գաղափարներին համարժեք էլիտա չգտնվեց: Բայց, մյուս կողմից, Եռյակը ոչ հեղափոխության է գնում, ոչ էլ իշխանությունների հետ բանակցում է որոշակի օրակարգի շուրջ: Այդ թերացումը ես հենց պայմանավորում եմ նրանով, որ այդ ուժերը տարբեր գաղափարախոսությունների կրող են: Դրա հետևանքով երկարատև կտրվածքով միասնության փլուզում է տեղի ունենում: Դրա համար էլ իմ ակնկալիքներն այնքան չեն, որքան հրապարակում բողոքող ժողովրդինը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում