Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ Էրիկ Պյելը հայտարարել է, որ 2015-ի հունվարից քաղաքային խորհուրդը կարգելի փողոցներում ցանկացած տեսակի «արտաքին» գովազդի տեղադրումը: Քաղաքապետարանը նախատեսում է հանել 326 գովազդային վահանակները, այդ թվում` 64 բիլբորդները: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Քաղաքը չեղյալ կհայտարարի JCDecaux ընկերության հետ պայմանագիրը, որն աշխարհում գովազդի խոշոր օպերատորներից է: Գովազդի համար նախատեսված տարածքները կփոխարինվեն հասարակական տարածքներով և ծառերով:
Վերջին ընտրությունների ժամանակ դա Պյելի գլխավոր խոստումներից մեկն էր: Ծրագրի բարեհաջող իրականացման դեպքում Գրենոբլը Եվրոպայի առաջին քաղաքը կդառնա, որտեղ առհասարակ, այսպես կոչված, արտաքին գովազդ չի լինի:







































