Դանակով սպառնալով թոշակառուին թալանած գողը ստիպված է եղել արտասովոր պատիժ կրել: Դժգոհ ամբոխը մերկացրել է նրան ու կապել սյանը:
Մեղավորը 32-ամյա չիլիացի Վալենտինո Աբեյտա Բարրերան է: Նրան կասկածել են թոշակառու կնոջը զենքի կիրառմամբ թալանելու համար և ամբողջովին մերկացնելով՝ կապել են սյանը՝ այրող արևի տակ:
Սանտյագոյի որոշ բնակիչներ ուղղակի լուսանկարել են նրան կողքով անցնելիս, մյուսները որոշել են հանցագործին ավելի խիստ պատժել՝ օգտագործելով նրա իսկ մեթոդները:
Կասկածյալ Բարրերային ձերբակալել էին ոստիկանության ժամանելուց 20 րոպե առաջ: Գողը չի բացատրել, թե ինչպես են իրեն կապել սյանը, բայց լացակումած խնդրել է ոստիկաններին ազատել իրեն:
Արված լուսանկարները հայտնվել են համացանցում և բազմաթիվ վեճեր են առաջացրել պատժի արդարացիության շուրջ: Հերթական անգամ սրվել է նաև այն հարցը, թե արդյոք կարո՞ղ են մարդիկ իրենք պատժել իրենց նեղացնողներին՝ չդիմելով դատարան:
Կարճաժամկետ ձերբակալությունից հետո Բարրերային ազատ են արձակել, քանի որ տուժած թոշակառուն նրա դեմ բողոք չի ներկայացրել:
Դեպքի առթիվ քաղաքի բնակիչների կարծիքները ծայրահեղ տարբեր են: Նրանց մասը կարծում է, որ անցորդները պետք է կանգնեցնեին հանցագործին, բայց չծեծեին նրան. նրանք իրենք են իջնում հանցագործների մակարդակին, եթե նման կերպ են վարվում:











































