Ավստրալիայի մայրաքաղաքը զարդարվել է միլիոնավոր սուրծննդյան լույսերով, որը քաղաքում տոների ամբողջ ընթացքում, գրում է Mignews գործակալությունը: Այսպիսի հիսքանչ լուսավորումը ոչ միայն ուրախացրել է մայրաքաղաքի բնակիչներին, այլև առիթ է հանդիսացել, որպեսզի քաղաքը մտնի Գինեսի ռեկորդների գիրք:
«Սուրբծննդյան լույսերով տունը զարդարելը ընտանեկան ավանդույթ է: Մանավանդ դա դուր է գալիս երեխաներին: Առկայծող լույսերը միավորում են բոլորին և մի քիչ ավելի երջանիկ են դարձնում: Այդ իսկ պատճառով մեր ընկերությունը որոշել է զարդարել ամբողջ քաղաքը և յուրաքանչյուր բնակչի մի փոքր երջանկություն պարգևել»,- մեկնաբանել է լուսավորության տեղադրման համակարգող Դևիդ Ռիչարդսը:
Մի քանի ամիսների ընթացքում ճարտարապետները, ճարտարագետները, դիզայներները և էլեկտրիկները նախագծել և կյանքի են կոչել տոնական լուսավորումը: Կանբերայի սուրբծննդյան լուսավորությունը նպատակ ունի ոչ միայն ուրախացնել մայրաքաղաքի բնակիչներին, այլև նրանց ներգրավել բարեգործական նպատակներով գումարների հանգանակության կազմակերպման գործում:









































