Հայտնի դերասան Ալեն Դելոնը որոշել է վաճառքի հանել հրացանների և ատրճանակների իր հավաքածուն, որը հավաքել է մի քանի տասնամյակում: Հրազենները հանրության դատին են ներկայացվել Փարիզում գտնվող Cornettede Saint Cyr աճուրդի տանը: Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, գրում է TASS-ը:
Հավաքածուն ներառում է մոտ 80 ատրճանակ ու հրացան: Հավաքածուն գնահատվում է 300-ից մինչև 30 հազար եվրո: Աճուրդի են հանվել տարբեր տրամաչափի ատրճանակներ: Զենքերից շատերը պատրաստվել են XIX դարում, ինչպես նաև օգտագործվել Դելոնի մասնակցությամբ ֆիլմերում:










































