Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին բացատրել, թե ինչու է ինքը հանդիպել Քրդական աշխատավորական կուսակցությանը հարող ակտիվիստուհու հետ, որն այս շաբաթ սպանվել էր Փարիզում, հաղորդում է Reuters-ը:
Հինգշաբթի երեկոյան Փարիզում հայտնաբերվել են երեք կանանց մարմիններ, որոնցից յուրաքանչյուրը սպանվել էր գլխին հասցված կրակոցից:
Նրանք երեքն էլ եղել են քրդական հանրության ակտիվիստներ:
Ավելի վաղ Օլանդը հայտարարում էր, որ այլ ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ մեկտեղ ինքը ևս ճանաչել է ակտիվիստուհիներից մեկին: Դրա հետ կապված՝ Թուրքիայի վարչապետը խնդրել է բացատրություն տալ նախագահին, թե ինչու է նա հանդիպել ՔԱԿ-ի հետ կապ ունեցող մարդկանց հետ:
«Ֆրանսիան պետք է լույս սփռի այս միջադեպի վրա: Ֆրանսիայի նախագահը պետք է բացատրի Թուրքիայի և ամբողջ աշխարհի հանրությանը, թե ինչու է ինքը հանդիպել ահաբեկչական կազմակերպության անդամների հետ»,- ասել է Էրդողանը:








































