Սիրիական, այսպես կոչված, մեղմ ընդդիմության համար մարտիկներ նախապատրաստելու Անկարայի և Վաշինգտոնի որոշումը Դամասկոսի համար նշանակում է ճգնաժամի սրման սպառնալիք: Այս մասին Russian Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը:
«Դա սիրիական ճգնաժամին էլ ավելի ծանր բնույթ հաղորդելու միջոց է, ինչը կհանգեցնի Սիրիայում ավելի շատ արյունահեղության»,- ասել է Մուալեմը:
Նա նշել է, որ Դամասկոսը մտածում է նոր զենքեր ձեռք բերելու մասին: «Մենք միշտ կողմ ենք ժամանակակից զենք ունենալուն»,- ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է սահմանների խախտմանը, ապա Մուալեմի խոսքերով՝ ներկա պահին խախտվում է օդային տարածքը: Սակայն առավել մեծ վտանգ է ներկայացնում ցամաքային սահմանների խախտումը Թուրքիայի կողմից` բուֆերային գոտիների միջոցով: Դա կնշանակի տարանջատել Սիրիան, ինչը թույլ տալ չի կարելի:









































