Ֆիլիպինների ներկայացուցիչ Ջեմի Հերելը դարձել է «Միսս Երկրագունդ-2014»-ի հաղթող, հաղորդում է TASS գործակալությունը: Հեղինակավոր մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել ֆիլիպինյան Լուսոն կղզու Քեսոն-Սիթիի քաղաքային թատրոնում: Թագադրման արարողությունը տեղի կունենա ուշ երեկոյան և կհեռարձակվի համացանցով:
Երկրորդ տեղը և «Միսս Օդ» մրցանակին է արժանացել ԱՄՆ-ը ներկայացնող Անդրեա Նյուն: Երրորդ տեղը և «Միսս Ջուր» մրցանակին է արժանացել վենեսուելացի գեղեցկուհի Մարիա Ալեքսանդրա Ռոդրիգեսը: Եվ վերջապես չորրորդ տեղը և «Միսս Կրակը» բաժին է ընկել Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Տրուսովային:
Հերելը 20 տարեկան է, նրա հասակը 170 սմ է: Ժյուրիի անդամները հարցրել են Ջեմիին, թե ինչպես նա կարող է օգնել գլոբալ տաքացման դեմ պայքարում, և աղջիկը պատասխանել է, որ իր գլխավոր նպատակն է սովորեցնել երեխաներին և պատմել նրանց, թե ինչպես կարելի է պաշտպանել մեր մոլորակը:











































