Սուրբծննդյան տոներին ընդառաջ իտալական Fendi նորաձևության տունը թողարկել է աքսեսուարների սահանափակ քանակությամբ հավաքածու՝ ոգեշնչված գունագեղ արևադարձային թռչուններից, հայտնում է elle.ru-ն:
Այն կոչվում է QuTweet՝ «cute» ու «tweet» բառերից:
Հավաքածուում ընդգրկվել են Fendi-ի կուլտային պայուսակների մոդելները նոր՝ վառ գունավորմամբ:
Իրերին կից կան նաև մետաքսե թաշկինակներ ու դրանց համար զարդեր, դրամապանակներ, կոշիկ ու հագուստ՝ իրականացված միասնական «թռչնային» թեմատիկայով:















































