«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին փոխարինող է փնտրում: Այդ մասին է հայտնում Goal-ը: Տեղեկությունների համաձայն` լիվերպուլյան ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցել են որոշ մասնագետների հետ:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12 տուրերից հետո «Լիվերպուլ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 14 միավոր: Թիմը կարող է նաև Չեմպիոնների Լիգայի փլեյ օֆֆի ուղեգիր չնվաճել: Մրցաշարի շրջանակներում անցկացրած 4 խաղերից հետո թիմը խմբում զբաղեցնում է 3 տեղը:
Հիշեցնենք` Ռոջերսը գլխավորել է «Լիվերպուլ»-ը 2012 թվականին: Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը:








































