Սաքսոնիայում գտնվող Hoheneck բանտը, որը գործել է ԳԴՀ-ի տարիներին, կանանց համար նախատեսված ամենասարսափելի բանտն էր: Ավելի վաղ այն որոշ ժամանակ օգտագործել են նացիստները, իսկ հիմա որոշել են տալ երեխաներին ու երիտասարդներին:
Այնտեղ, որտեղ նախկինում բանտարկյալները որոշակի գումարով կիտելներ և համազգեստներ են կարել, շուտով կբացվի մանկական արվեստի «Ֆենոմենիա» թանգարանը, փոխանցում է Euromag-ը:
«Hoheneck-ի օգտին են խոսում դրա դիրքը, մեծ շենքերը, բավարար տեղ կա մեքենա կայանելու համար: Որքան մեծ տարածք ունենանք, այնքան լավ»,- ասել է թանգարանի տնօրեն Դորիս Բրադլերը:
Արդեն 7 տարի է՝ «Ֆենոմենիան» գործում է Գլաուհաուի տարրական դպրոցում, այն տարեկան այցելում է մոտ 15,000 մարդ: Նախկին բանտում այցելուների թիվը կարող է կրկնապատկվել:
Շտոլբերգի ավագ բուրգոմիստր Մարսել Շմիդտը մտադիր է սուբսիդիաներ և ներդրումներ խնդրել Սաքսոնիայի Ազատ Հանրապետությունից, Դաշնությունից և ԵՄ-ից: Վերակառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 4 մլն եվրո, նշում է Bild-ը: