Բժիշկները նախազգուշացնում են, որ ծխելը հարկավոր է թողնել, հետևելով որոշակի կանոնների: Հակառակ դեպքում բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Փորձագետներն առաջարկում են ձեր համար խրախուսական համակարգ մշակել: Քչից սկսեք: Օրինակ, եթե մեկ օր առանց ծխոխտի դիմանաք, ինքներդ ձեզ նվեր արեք, խորհուրդ է տալիս Meddaily-ն:
Ընդ որում, ծխախոտի քանակի նվազեցումը պետք է պլանով կատարվի: Գրեք այն թղթի վրա և տեսանելի տեղում կախեք:
Մերձավորներին տեղեկացրեք, որ թողնում եք ծխելը և նշանակեք այն օրը, երբ դուք այլևս չեք ծխի:
Ծխախոտի տեղը կօգնեն լրացնել առանց շաքարի կոնֆետներն ու մաստակը: Կարելի է գազար, ընկույզ, մրգեր օգտագործել: Կարևորն այն է, որ ձեր ընտրությունը օգտակար լինի:
Եթե դուք որոշել է թողնել ծխելը, սկսեք ֆիթնես-ակումբ հաճախել: Կարող եք զբաղվել նաև յոգայով:









































