ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ սառը պատերազմ չի ցանկանում: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:
«ՆԱՏՕ-ն բացառապես չի ցանկանում ոչ սառը պատերազմ, ոչ բախում: Մենք հետաքրքված ենք համագործակցության մեջ»,- հայտարարել է նա:
«Ռուսաստանը մեր ամենամեծ հարևանն է: Ես կարծում եմ, որ այն հզոր երկիր է, հզոր պատմությամբ և հույս ունեմ, որ Ռուսաստանը հաջողակ երկիր կլինի: Եթե Ռուսաստանը համագործակցի մեզ հետ, ապա դրանից կշահեն և Ռուսաստանը, և ՆԱՏՕ-ն»,- ասել է Սթոլթենբերգը:











































