Ամերիկացի Փոլ դի Լուկան քրաուդֆանդինգի Indiegogo կայքում ակցիա է սկսել եկեղեցում McDonald’s-ի առաջին ռեստորանի բացման միջոցների հավաքման համար, հայտնում է Los Angeles Times-ը: Նախաձեռնության հեղինակի կարծիքով՝ այդ միջոցառումը ֆինանսավորման պակաս ունեցող և ավերված տաճարներին կօգնի բարելավել իրենց վիճակը:
Դի Լուկան և նրա գաղափարակիցները կարծում են, որ «ժամանական է, որ մատուռներն ընկերանան բիզնեսի հետ»: «McDonald’s-ները և եկեղեցիները համադրելով՝ մենք կարող ենք ստեղծել ժողովրդական, տարածված, ինքնուրույն եկեղեցի»,- ասվում է The McMass նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
Դի Լուկան չի նշել, թե որ կրոնի մատուռներն են նկատի առնվում:
Չնայած դի Լուկայի նախաձեռնությունն արձագանք է գտել մամուլում և սոցցանցերում՝ հոդվածը գրելու պահին նրան հաջողվել է պահանջվող 1 մլնից հավաքել ընդամենը 104 դոլար: Դի Լուկայի նախաձեռնությունը շատ բացասական արձագանքներ է ստացել:







































