2015 թվականի վերջին սինգապուրյան ռեստորանների ցանցում հաճախորդներին կսպասարկեն անօդաչուները: Սա ռեստորանային բիզնեսում կենդանի աշխատուժի փոխարինման առաջին փորձն է: Ներկայումս Սինգապուրում աշխատուժի սղություն է նկատվում: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Infinium Robotics ընկերությունն ու TimbreGroup ռեստորանների ցանցը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել հոկտեմբերի 31-ին: Համաձայն փաստաթղթի՝ 5 ռեստորաններում մատուցողներին կփոխարինեն թռչող ռոբոտ-անօդաչուները:
Դա կդառնա ռեստորանային բիզնեսում անօդաչուների կոմերցիոն կիրառության մասին առաջին պայմանագիրը:









































