Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին գտնվում է ազատության մեջ. նա արդեն լքել է դատարանի շենքը և ուղևորվել տուն` հաղորդում է GHN-ը:
Օկրուաշվիլին խոստացել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի լրագրողների հետ և կպատասխանի նրանց հարցերին:
«Ես չէի կասկածում, որ ամեն ինչ այսպես կավարտվի` չնայած շարունակվում է երկու այլ գործերով հետաքննությունը: Ես սպասում էի համանման որոշման»,- ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կարո՞ղ է վերադառնալ քաղաքականություն, Օկրուաշվիլին նշել է, որ կմտածի այդ հարցի շուրջ:
Միաժամանակ Օկրուաշվիլին նկատել է, որ Սաակաշվիլիի ռեժիմի Վրաստանի և ներկայի Վրաստանի միջև տարբերություն է տեսնում:
Ինչ վերաբերում է դատախազության և դատական գործընթացի օբյեկտիվությանը, նախկին նախարարն ասել է, որ դատախազությունը և դատարանը ջանում են:









































