Ինդոնեզական լեռան վրա 7 անգամ սեքսով զբաղվելը հարսություն ու հաջողություն է խոստանում: Սակայն այնտեղ պետք է սեքսով զբաղվել պատահական զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ գիշերը՝ խիստ կանոնակարգված ընդմիջումներով, այլապես հարստության չեք հասնի: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Ինդոնեզական Ճավա կղզու բլուրներից մեկի վրա գտնվոմ է Գունունգ Կեմուկուս տաճարը, որտեղ մշտապես այցելում են ուխտավորները: Այդ ավանդույթը միանգամայն տարօրինակ է այնպիսի պահպանողական կրոնի համար, ինչպիսին իսլամն է:
Ամենամարդաշատ օրերին այնտեղ մինչև 8000 մարդ է լինում: Ժողովուրդն արդեն լեռն անվանում է սեքս-լեռ:
Հիմքում 16-րդ դարի լեգեդն է: Նշվում է, որ այն ժամանակվա իշխան Սամուդրոն սիրավեպ է ունեցել խորթ մոր հետ: Նրանց մի անգամ այնտեղ բռնեցրել են սեքսի ժամանակ և սպանել՝ հուղարկավորելով իշխանին հենց լեռան վրա:
Ասվում է, որ 35 օր դադարով 7 անգամ հարաբերություններ ունենալը խոստանում է հարստությամբ ու բարեկեցությամբ:
Տեղական մարմինները մուտքի համար այցելուներից ավելի քան 40 դոլար են գանձում:







































