Պապարացիներին հաջողվել է լուսանկարել Մադրիդի փողոցներով շրջող Պենելոպե Կրուսին և Խավյեր Բարդեմին: Ամուսինները միմյանց ձեռք էին բռնել և ինչ-որ բան էին քննարկում, գրում է Spletnik.ru-ն:
Նշենք, որ վերջերս հայտնի է դարձել, որ Պենելոպեն կմասնակցի հայտնի «Օրինակելի արու» կատակերգության սիքվելին: Իսկ Խավյերը բանակցություններ է վարում՝ կապված «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասի պրոդյուսերի աշխատանքի հետ:











































