Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գող» Ստեփան Գևորգյանին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում անելով վարչության լրատվական ծառայությանը:
«Ոստիկանները ձերբակալել էին ծնունդով Թբիլիսիից Ստեփան Գևորգյանին Վյազեմսկայա փողոցում: Նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութ»,- ասված է հայտարարության մեջ: Ըստ օպերատիվ տեղեկությունների` Գևորգյանը ղեկավարել է հանցավոր խմբեր, որոնք իրականացրել են բնակարանային գողություններ:
Նրան առաջադրվել է մեղադրանք ՌԴ Քրեական օրենսգրքի 228 հոդվածով (թմրանյութերի անօրինական շրջանառություն), որը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում: