Wal-Mart ամերիկյան խանութների ցանցը մոտ 30 տնօրենի և մենեջերի է աշխատանքից ազատել Չինաստանում ծախսերը կրճատելու և վաճառքի ցուցանիշները բարելավելու նպատակով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Wal-Mart-ի չինական ստորաբաժանման մամլո քարտուղարի խոսքով՝ աշատողների կրճատումները կապված են Չինաստանում բիզնեսի վերակազմավորման հետ, սակայն նա հրաժարվել է մանրամասներ հայտնել:
Այս տարվա երրորդ եռամսյակում Չինաստանում Wal-Mart-ի վաճառքի ցուցանիշները նվազել են 0,8%-ով: Ցանցի ղեկավարները դա բացատրում են դեֆլյացիայով և նրանով, որ կառավարությունը կոշտ տնտեսական քաղաքականություն է վարում:










































