Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ռուսաստանն ու Թուրքիան Ղարաբաղում պատերազմ բորբոքեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև. ամերիկացի քաղաքագետ

Ամերիկյան Forsythnews.com կայքի փոխանցմամբ, քաղաքագետ Ջոնաթան Մայներն անդրադարձել է Կովկասի հիմնախնդիրներին.

«Ժողովրդավար երկրները չեն պայքարում մեկ այլ ժողովրդավար երկրի դեմ, որովհետև նրանք ունեն այլ խնդիրներ: Մինչդեռ ոչ ժողովրդավար երկրներն առավել շահագրգռված են իշխանական կառույցների ու ակտիվների բաժանման մեջ: Հենց այդ պատճառով էլ նրանք, սովորաբար, վատ հարաբերությունների մեջ են գտնվում իրենց հարևան երկրների հետ:

Հետխորհրդային տարածքում առկա ներկայիս տարածքային խնդիրների արմատները հասնում են մինչև Իոսիֆ Ստալինի ժամանակաշրջան: Ստալինը ԽՍՀՄ կազմում ընդգրկված հանրապետությունների այնպիսի սահմանագծում է կատարել, որ տարբեր էթնիկական խմբերին ընդգրկել է պոտենցիալ դաշնակիցների շարքում:
Դա արվել է նրա համար, որ այդ էթնիկ խմբերը շարունակ պայքարեն միմյանց դեմ և չվիճարկեն խորհրդային իշխանության հարցը:

Երբ 1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդ սահմանները նույնությամբ մնացին: Անմիջապես Կովկասում ի հայտ եկավ երեք հակամարտություն. Աբխազիան ու Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղը, Չեչնիան:

Առաջին երկուսի դեպքում գերտերությունները սկսեցին խաղադրույքներ կատարել հակամարտող կողմերի վրա:
Ռուսաստանն ու Թուրքիան պատերազմ բորբոքեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում, սակայն հայերն այն համարում են իրենցը:

ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերություններ պահպանող Վրաստանն էլ Աբխազիան ու Հարավային Օսիան է համարում իրենը` չնայած այդ տարածաշրջաններն առավել հակված են դեպի Ռուսաստան: Այս հարցում ԱՄՆ-ը ու ԵՄ-ը աջակցում են Վրաստանին, մինչդեռ Ռուսաստանը հակառակ դիրքորոշումն ունի:

Ինչ վերաբերում է Չեչնիային, ապա այն գտնվում է Ռուսաստանի կազմում և ցանկանում է անջատվել նրանից: Եվ քանի որ Ռուսաստանը դա որակել էր որպես իր ներքին խնդիր, միջազգային խմբերն անզոր եղան իրենց ազդեցությունն ունենալ այդ հարցում»:

Ապա Մայները երեք առաջարկ է ներկայացնում Կովկասում իրավիճակի բարելավման շուրջ` դրանց տակ հասկանալով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցելու և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու ցանկությունները.

«Արաբական աշխարհում ժողովրդավարության համար պայքարը կարող է կովկասյան տարածաշրջանում հանգեցնել անհրաժեշտ փոփոխությունների:

Կովկասի ներքին խնդիրները շատ բանով չեն տարբերվում Լիբիայում, Սիրիայում ու Բահրեյնում տեղի ունեցածից: Այդ բոլոր երկրներն էլ ժողովրդավար երկրներ չեն, ունեն շատ տարբեր էթնիկ ու կրոնական խմբեր, որոնք չեն գտնվում հավասար պայմաններում, սակայն ցանկանում են դա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում