Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Վրաստանում հայկական եկեղեցիների հարցը պետք է պահել լայն շրջանակների ուշադրության կենտրոնում

Միայն քաղաքական կամքը բավարար չէ, Վրաստանում հայկական եկեղեցիների հարցը պետք է պահել լայն շրջանակների ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանն՝ անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների խնդրին:

Նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում քննարկումներ պետք է կազմակերպել հանրային և քաղաքական սեկտորի ներկայացուցիչների հետ: «Կան տարբեր քաղաքական կուսակցություններ և հանրային սեկտորի ներկայացուցիչներ, որոնք կարող են տարբեր դիրքորոշումներ ունենալ այս հարցի վերաբերյալ: «Միացյալ ազգային շարժում»-ը տարիներ առաջ ասում էր, որ հետևողական կլինի Վրաստանում հայկական եկեղեցիների հարցով, այժմյան ընդդիմադիրներն ասում էին այս մասին, սակայն ոչ մի քայլ չարեցին: Կարևոր է, որ նման խոսակցությունները տեխնիկական չլինեն, այլ առարկայական, որին հասնելու համար հարցը պետք է պահել հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում»,- նշեց Առնոլդ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ անդրադարձել էր Վրաստանում հայկական եկեղեցիների հարցին: Հայ համայնքի ներկայացուցիչները հետաքրքրվել էին, թե ինչպես պետք է լուծվի Վրաստանում հայկական եկեղեցիների հարցը: Ըստ Ա. Ստեփանյանի՝ պատասխանը եղել էր այն, որ պետք չէ վախենալ և դրա մասին անհարաժեշտ է բարձրաձայն խոսել, քանի որ դա Վրաստանի համար կարևոր թեմա է և հանրայնացման կարիք ունի, և քանի որ հանրային հետաքրքրություն կա, պետք է կոմպրոմիսների գնալ: «Նա նաև ընդգծել է, որ հայկական համայնքը վրաց հասարակության անբաժանելի մասն է, որ պետք է հաշվի առնել հայ համայնքի պոտենցիալը Վրաստանը կառուցելու գործում»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում