Վենեսուելայի Լարա նահանգի Uribana բանտում 13 բանտարկյալ է զոհվել դեղորայքից թունավորման հետևանքով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով երկրի բանտերի հարցերով նախարարությանը:
Անցած երկուշաբթի օրը մի խումբ բանտարկյալներ հացադուլ է հայտարարել՝ բողոքելով բանտի նոր ղեկավարի նշանակման դեմ: Հացադուլը վերաճել է բունտի, որի ժամանակ բանտարկյալները բանտի հիվանդասենյակ են գրավել, գողացել դեղերի պաշարները: «Հակաբիոտիկների, ճնշումն իջեցնող դեղերի և բժշկական սպիրտի չափից ավել գործածության հետևանքով 145 բանտարկյալ թունավորվել է, նրանցից 13-ը մահացել է»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:










































