Աղբյուրները US Weekly ամսագրին հայտնում են, որ Հյու Հեֆների 26-ամյա կինը՝ Քրիստալ Հարիսը, հարսանիքի նախօրեին ամուսնական պայմանագիր է ստորագրել, ըստ որի՝ ամուսնու մահից հետո նա ոչ մի գրոշ չի ստանա:
Playboy ամսագրի 86-ամյա հիմնադրի (որի կարողությունը գնահատվում է 43 մլն դոլար) կտակի համաձայն՝ հարստությունը կբաժանվի նրա 4 երեխաների, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և տարբեր բարեգործական կազմակերպությունների միջև:
Շատ կասկածամիտներ հենց սկզբից չէին հավատում այս ամուսնությանը, բայց հիմա չեն կարող կասկածել, որ սա իսկական սեր է:
Հիշեցնենք՝ Հեֆն ու նրա կինն ամուսնացել են Նոր տարվա նախօրեին, հարազատների և ընկերների նեղ շրջանակում:

Հյու Հեֆների և Քրիստալ Հարիսի հարսանիքը


Քրիստալ Հարիս








































