ՈՒԵՖԱ-ի գործադիր խորհրդի 2013 թվականի առաջին նիստը կկայանա հունվարի 25-ին եվրոպական ֆուտբոլի միության Նյոնում գտնվող գրասենյակում: Նիստի ժամանակ կքննարկվեն «Եվրո-2020»-ի և ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրները:
Միշել Պլատինիի գլխավորությամբ կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլի անցկացմանը վերաբերող զեկույցը: Բացի այդ գործադիր խորհուրդը նախագիծ է մշակել մրցաշարի անցկացման հայտերի ընդունման վերաբերյալ:








































