«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին բրիտանական լրատվամիջոցների հերոս է դարձել:
Իտալացի ֆուտբոլիստը Twiiter-ի իր էջում մի լուսանկար է տեղադրել, որտեղ շրջապատված է երկու գեղեցկուհիներով: Այն մեծ արձագանք է ստացել լրատվամիջոցներում: «ՍուպերՄարիո»-ն դեռ չի կարողանում գտնել իր երկրորդ կեսին:
Հավանաբար, լիվերպուլյան ակումբի մարզչական շտաբը գոհ չի լինի իտալացու` գիշերային ակումբներ այցելություններից, քանի որ ֆուտբոլիստը լավագույն մարզավիճակում չէ և նրանից նվիրում և ջանասիրություն են պահանջում: Իսկ փոխարենը…










































