Արթ-դիլեր Լարի Գագոսյանը պատմել է, թե ինչպես է 1980-ականների սկզբին Մադոննան փաստացի եղել իր անձնական վարորդը: Այս մասին նա խոստովանել է Interview պարբերականի թղթակցի հետ հարցազրույցում:
Գագոսյանի խոսքով՝ այն ժամանակ սկսնակ վարորդ երգչուհուն իր հետ ծանոթացրել է իր հաճախորդ, նկարիչ Ժան-Միշել Բասկիան, որը բնակվել է Գագոսյանի հետ՝ Լոս Անջելեսում գտնվող նրա տանը: Նույնիսկ մի քանի ամիս նրանք երեքով միասին են բնակվել որպես մեկ երջանիկ ընտանիք:
«Գագոսյան» պատկերասրահի (1979 թ.) տնօրենը պատմել է, որ որոշ ժամանակ զրկված է եղել վարորդական իրավունքից: Մադոննան նրա և Բասկիայի համար հանդես է եկել վարորդի դերում:
«Մադոննայի մոտ ամեն ինչ լուրջ էր,- հիշում է Գագոսյանը:- Արդեն այն ժամանակ նրա մեջ զգացվում էին հավակնություններն ու կարգապահությունը: Նա ամեն առավոտ վազում էր, զբաղվում յոգայով, խոսում անհրաժեշտ մարդկանց հետ»:
Գագոսյանը հավելել է, որ տարիների ընթացքում իրենք դադարել են ընկերներ լինել, սակայն երգչուհու հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հիշում են այդ պատմությունը:
Լարի Գագոսյանը հայտնի կոլեկցիոներ է, ժամանակակից արվեստի ոլորտում ԱՄՆ-ի խոշորագույն արթ-դիլերներից մեկը:
Ժան-Միշել Բասկիան 1980-ականների ամերիկյան նշանավոր նկարիչներից մեկն էր, նյույորքցի նեոէքսպրեսիոնիստների շարժման առաջնորդը: 1988 թվականին, 27 տարեկանում մահացել է թմրաթունավորումից:







































