Շիրակի մարզի 21-ամյա բնակիչ Դավիթ Նադոյանը նոյեմբերի 25-ին փորձել է Երեւանում ինքնասպանություն գործել։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց նա դյուրավառ հեղուկը լցրել է իր վրա և փորձել ինքնահրկիզվել։
Նադոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, ճշտվում են երիտասարդի ինքնահրկզման փորձի պատճառները։







































