Հոնկոնգում շարունակվում են ոստիկանության և ժողովրդավարացման կողմնակիցների միջև բախումները: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ցուցարարների համար կարևոր Մոնգկոկ շրջանում ձերբակալվել է 116 ակտիվիստ:
Բանվորները սկսել են քանդել ցուցարարների կառուցած բարիկադները: Ոստիկանությունը ցուցարարներին հորդորել է չխոչընդոտել այդ գործընթացին, սակայն նրանք չեն հնազանդվել և կրկին բախումներ են սկսել, որիից հետո էլ սկսվել են ձերբակալությունները:







































