Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հետտոնական սթրեսը պետք է հաղթահարել՝ մի վիճակից մյուսին անցումն աստիճանաբար իրականացնելով

Հետտոնական սթրեսը պետք է հաղթահարել՝ մի վիճակից մյուս վիճակին անցումն աստիճանաբար իրականացնելով: Այսօր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը և ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը խոսեցին հետամանորյա սթրեսները հաղթահարելու մասին։ Հրանտ Ավանեսյանն ասաց, որ նախատոնական տրամադրությունները անհանգստությունների, տագնապայնության հետ են կապված՝ «ինչ են ուտելու», «ինչ ծախս են անելու», «ում հետ են անցկացնելու», «ինչ են հանգնելու», հետո «ինչպես են հոգալու ծախսերը»: Սակայն, ըստ բանախոսի, տոնից պետք է սպասել տոն, ուրախություն, հետաքրքիր շփումներ, հատուկ կազմակերպված միջոցառումներ՝ այնուհետև մի վիճակից մյուսն անցնել աստիճանաբար: «Սրանք ապահովելու դեպքում տոնը բացասական տրամադրություններ չի բերի»,- վստահեցրեց նա: Ոչ մի գործողությունից մյուսը կտրուկ չի կարելի անցնել, այլ աստիճանաբար:

Արթուր Աթանեսյանն ասաց, որ մարդիկ հիմնականում հոռետեսորեն են տրամադրվում, որ կծախսեն գումարներ, սակայն կանեն այն, ինչ ամեն տարի, և որևէ նոր բան չի լինի: Բանախոսի մի շարք դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ շատերը տոնական ծախսերը պարզապես ստիպված են արել՝ փորձելով հնարավորինս փոքր միջոցներով ապահովել տոնական սեղանի ցուցադրական մասը: Ըստ նրա՝ այս փոփոխությունը նկատվել է այս տարի, նաև այն, որ ավելի քիչ մարդիկ են այցելել միմյանց:

«Դա ստուգելու համար ես տաքսիստների հետ եմ զրուցել, իրենք ասել են, որ շատ ավելի քիչ մարդ են տեղափոխել տոնական օրերին, շատ երկար ժամանակ պարապ մնացել և շատ ավելի քիչ գումար աշխատել այս տարի հունվարի 1-ին, քան նախորդ տարի»,- ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքներն Արթուր Աթանեսյանը՝ շարունակելով, թե սա չի նշանակում, որ ազգն ավելի տխուր է դարձել:

Նրա համոզմամբ՝ միտում է նկատվում, որ կորպորատիվ միջոցառումների են հաճախ մասնակցել նախատոնական գիշերը՝ վերջակետ դնելով պարտադիր մի շարք հանգամանքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում