Արտերկրյա զինուժ է տեղակայվել Մալիի կենտրոնական մասի ռազմաբազայում, որտեղ նախօրեին՝ հունվարի 10-ին, իսլամիստները գրավել են առանցքային քաղաքներից մեկը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ականատեսների վկայություններին:
Ականատեսների վկայությամբ` Սևարե ռազմաբազայի օդանավակայանում վայրէջք է կատարել С-160 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որում եղել են սպիտակ զինվորներ:
Հունվարի 10-ին իսլամիստները գրավել էին Կոննա քաղաքը` կառավարական զորքերի վերջին հենակետերից մեկը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նույն օրը Մալիի նախագահ Դիոնկունդա Տրաորեն նամակով դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ քարտուղարին և Ֆրանսիայի նախագահին` խնդրելով օգնություն:








































