Այսօր «Բանանց» մարզադպրոցի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի և Վրաստանի Քութայիսի քաղաքը ներկայացնող թիմի միջև ընկերական հանդիպումը:
Խաղն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ մեր թիմի, որի կազմում գոլերի հեղինակներ դարձան Նորա Եղյանը և Կարինե Ֆահրադյանը:
ՀՖՖ մամլո ծառայություն







































