Մինսկի խումբը պարզապես կենսունակ միջնորդ է. ԼՂ կարգավորման քաղաքական կամքը պետք է կողմերը դրսևորեն: Այս մասին այսօր ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի գործընկերությունը Արևմուտքի հետ» թեմայով թվիթերյան ճեպազրույցի ընթացքում, որին մասնակցեցին ԱՄՆ, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Լիտվայի դեսպանները՝ #ChatWAmb հեշթեգով, ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող կողմերի նկատմամբ չունի իշխանություն, ինչո՞ւ է անարդյունք հայտարարություններ տարածում:
Դեսպանն ասաց, որ հակամարտող կողմերն է, որ կարգավորման նկատմամբ քաղաքական կամք պետք է դրսևորեն: «Մինսկի խումբը պարզապես կենսունակ միջնորդ է»,- ընդգծեց դեսպանը:









































