ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում երկրպագուների շրջանում անցկացվում է հարցում՝ 2014թ. խորհրդանշական հավաքականը կազմելու համար: Բոլոր դիրքերում կան ընդգծված առաջատարներ:
Այսպիսով՝ դարպասապահների շարքում բացահայտ առաջատարը Մանուել Նոյերն է: «Բավարիա»-ի դարպասապահի օգտին առայժմ քվեարկել է երկրպագուների 67%-ը:
Պաշտպանության գծում առայժմ հավասարը չունի Սերխիո Ռամոսը: Նա ստացել է ձայների 73%-ը: Կիսապաշտպանության գծում ևս կա ընդգծված առաջատար: Արիեն Ռոբենի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցողների 65%-ը:
Հարձակման գծում լավագույնն այս պահին Քրիշտիանու Ռոնալդուն է: Նրա ակտիվում է ձայների 82%-ը:








































