Շարքային Ջեյխուն Գուբադովի սպանությունը բլոգերների և սոցցանցերի օգտատերերի կողմից բուռն արձագանքի է արժանացել: Վիրտուալ դժգոհության պայթյունի նախաձեռնողները զանգվածային բողոքի ցույցի կոչ են արել, որը կկայանա վաղը` օրվա երկրորդ կեսին, Շատրվանների հրապարակում: Ադրբեջանում մեծ ժողովրդականություն վայլող Facebook սոցցանցում հատուկ էջ է բացվել վաղվա ակցիայի մասնակիցների համար, որում որպես մասնակից արդեն 14 հազար օգտատեր է գրանցվել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Նախկինում վիրտուալ աշխարհում արտահայտված հասարակական բողոքը այդպես էլ չի վերածվել իրական դիմակայության: Վաղվա ակցիան կարտահայտի ոչ թե որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի, այլ հասարակության դժգոհությունը: Դեռևս հայտնի չէ` հրապարակ դուրս կգա՞ գրանցված մասնակիցների գոնե 10 տոկոսը:
Դա բլոգերների նախաձեռնությունն է: Վաղը քննության կենթարկվի ադրբեջանական վիրտուալ բողոքի և երկրի իրական կյանքում դրա ազդեցության մակարդակը:







































