Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Մինսկի խումբն անելիք ունի, իսկ նրա ձևաչափն այլընտրանք չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Պարոն Զաքարյան, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը գրեթե իրողություն է, և կասկած չկա, որ ԱԺ-ն այն վավերացնելու է: Այսօր պարզ դարձավ, որ սննդամթերքի ազատ տրանզիտը ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Կանադայից Ղազախստանի և Բելառուսի տարածքով Ռուսաստանն արգելելու է: Աստանան արդեն իր դժգոհությունն է հայտնել այս որոշման վերաբերյալ՝ մեկնաբանելով, որ անդամ երկները ունեն հավասար իրավունքներ: Այսօր արդեն շատ փորձագետներ ԵՏՄ-ն չկայացած են համարում։ Հայաստանը չունի՞ այս առումով մտահոգություն:

-Այսօրվա աշխարհն ինքնին մտահոգություններով հարուստ աշխարհ է, և չպետք է մոռանալ մի շատ կարևոր հաստատում՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Այսօր գոյություն ունեցող համաշխարհային բոլոր բարդությունների, դժվարությունների ներքո պետք է գտնել հնարավորություններ: Մենք գտել ենք այդ հնարավորությունները, ու գտել ենք այդ հնարավորություններն այն համատեքստում, որ այդ հնարավորությունները գտել են նաև մեր գործընկեր պետությունները՝ ի դեմս ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի: Եվ Հայաստանն այդ հնարավորությունների մաս պետք է կազմի: Մենք մեր գործընկերների հետ ավելի շատ հենվելու ենք փոխշահավետության սկզբունքի վրա և փորձելու ենք մեր դրական, պոզիտիվ ներդրումն ունենալ ԵՏՄ կայացման և զարգացման գործում:

-Ինչպե՞ս է Հայաստանը այստեղ դերակատարություն ունենալու, երբ գիտենք՝ այստեղ Ռուսաստանը միանձնյա որոշում է կայացնում:

-Նախ՝ ԵՏՄ-ն չի սահմանափակում անդամ պետությունների սուվերեն գործողությունները, այդ թվում՝ նաև քաղաքական կամ այլ նշանակություն ունեցող որոշումներ կայացնելու գործընթացը: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի տարածքում որոշումների կայացմանը կամ այն որոշումների, որոնք առնչվում են ԵՏՄ շրջանակներում ստանձնած պետությունների պարտավորություններին՝ բնականաբար, դրա համար գոյություն ունի մեխանիզմ, այսօր լսումների ընթացքում մանրամասն ներկայացվեց: Եվ նրա որոշումների կայացման գործընթացը, կոնսենսուսի կիրառման հարթակները ու նաև քվեարկության մեխանիզմները: Կարծում եմ՝ մեր հայկական ձայնն իր լիարժեք դերակատարությունն ունենալու է:

ԵՏՄ հանձնաժողովի որոշումները նորմատիվ բնույթ են կրելու ՀՀ-ի համար և պարտադիր են դառնում ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների կատարման համար ։Եվ, ըստ էության, որևէ միջազգային պայմանագիր՝ առանց Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի համաձայնության, մենք այլևս միջազգային հարթությունում չենք կարող ինքնուրույն որոշումներ ընդունել:

-Լիբերալ մոտեցումներ ունեցող համաձայնագիր է պետությունների իրավունքների տեսանկյունից: Եվ որևէ պետության իրավասությունները սահմանափակված չեն ինքնուրույնության առումով: Իսկ փոխադարձ շահերի և ԵՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների առումով, այո, այստեղ պետք է նաև հաշվի առնվեն գործընկեր պետությունների շահերը և մոտեցումները, որովհետև ընդհանուր կանոնի, ընդհանուր մաքսային միության, մաքսային սահմաններ չունենալու, մաքսային ավելի ընդարձակ տարածք ներառելու գաղափարն է: Բնականաբար, եթե անդամ պետություններից որևէ մեկի գործունեությունը խոչընդոտելու է մաքսային ընդհանուր կանոններին, դա պետք է լինի համաձայնեցված, բայց դա չի նշանակում, որ պետությունները դադարեցնում են իրենց սուվերեն իրավունքի կիրառումը:

-Ղարաբաղյան ուղղաթիռի խոցման, ապա նաև մեր հետախույզների փայլուն գործողությունից հետո հասարակության մեջ շատերը խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտության չգոյության մասին: Սրա մեջ վտանգ չե՞ք տեսնում:

-Մինսկի խմբի ձևաչափն այլընտրանք չունի և սխալ են այն մարդիկ, ովքեր հարցադրում են անում՝ Մինսկի խումբը պե՞տք է, թե՞ ոչ: Մինսկի խումբը միակ լիազորված, միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունն է` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործում և միջնորդական առաքելություն անցկացնելու գործում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ապակառուցողական, սադրիչ, ավանտյուրիստական գործողություններին գնահատական տալուն, ապա կարծում եմ՝ այստեղ Մինսկի խումբն անելիք ունի և պետք է հետևություններ անի, որովհետև էլի բալանսավորված, էլի պարիտետային մոտեցումները կարող են նաև որոշակի բացասական անդրադարձ ունենալ բանակցային գործընթացի վրա, ինչն իհարկե պետք է բացառել:

Ես կարծում եմ՝ ոչ միայն ուղղաթիռի խոցման պարագայում, այլև շատ վաղուց Մինսկի խումբը և միջազգային հանրությունըպետք է կողմերից յուրաքանչյուրի ապակառուցողական գործողություններին արձագանքի: Փաստն այն է, որ բոլոր դեպքերում Ադրբեջանն է եղել միակ կողմը, որը շահագրգռված է եղել խաթարելու բանակցային գործընթացը, սադրելու և այդ ուղղությամբ իրականացրել է կոնկրետ գործողություններ` բազմիցս խախտելով հրադադարի ռեժիմը:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում