Ամերիկյան Google կորպորացիան ներկայացրել է «Սարքի և գործողության» նոր պանել, որի օգնությամբ հնարավոր է հետևել, թե որ սարքերից է օգտագործվել էջը: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Նորամուծությունն էջի «Անվտանգություն» բաժնում է:
Պանելը ցույց է տալիս ամբողջ ակտիվությունը վերջին 28 օրում, նաև սարքերը, որոնք տվյալ պահին միացված են էջին: Մասնավորապես, արտացոլվում է որոշակի սարքից (օպերացիոն համակարգից և բրաուզերից) մուտքի ժամանակը, գտնվելու վայրը, եթե այն հասանելի է: Անվտանգության սպառնալիքի ցանկացած կասկածի դեպքում պրոֆիլի պաշտպանության և ծածկագիրը փոխելու համար գործիքներին ուղարկվող հատուկ հղում կա: Հնարավոր է նաև անջատել որևէ սարքի հասանելիությունը էջին:
Բացի դրանից՝ ընկերությունը հատուկ էջ է թողարկել, որտեղ քայլ առ քայլ բացատրվում է, թե ինչպես կարելի է պաշտպանել Google-ում պրոֆիլը, օրինակ, էջին բջջային հեռախոսի միացման ճանապարհով:









































