Հաջորդ տարվանից սկսած՝ Աֆղանստանում ԱՄՆ ուժերը, որպես այդպիսին, գործողություններ չեն իրականացնի «Թալիբանի» դեմ: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը դա հաստատել է երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Նրա խոսքով՝ ամերիկյան զորակազմի խնդիրները կենտրոնացած կլինեն աֆղանական անվտանգության ուժերի նախապատրաստման ու զինման և «Ալ-Քաիդայի» մնացորդների դեմ նպատակաուղղված հակաահաբեկչական գործողությունների անցկացման վրա: Նա նշել է նաև մարտական գործողությունների իրականացման հնարավորությունը՝ սեփական ուժերի պաշտպանության նպատակով:








































