The Sun-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ն Խարկովի «Մետալիստ»-ի հարձակվող Թայսոնի տրանսֆերի համար մղվող պայքարում զիջել է Դոնեցկի «Շախտյոր»-ին: Արդեն այս շաբաթ խաղացողը պայմանագիր կկնքի «հանքափորներ»-ի հետ:
2012թ. նոյեմբերի 28-ին Թայսոնը մեկնել էր Լոնդոն և հանդիպել «Չելսի»-ի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպման ընթացքում համաձայնեցվել էին թե՛ Թայսոնի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխության դիմաց վճարվող գումարի չափը (8.5 մլն ֆունտ), թե՛ խաղացողի անձնական պայմանագրի պայմանները:
Սակայն «Մետալիստ»-ի նոր սեփականատերը չցանկացավ այդ գումարի դիմաց բաց թողնել Թայսոնին, իսկ «Չելսի»-ն չվճարեց խաղացողի և ուկրաինական ակումբի միջև ստորագրած պայմանագրում նշված հրաժարագինը (12.4 մլն ֆունտ):
Բրազիլացու ծառայություններով սկսեցին հետաքրքրվել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, սակայն բանակցային գործընթացում հաջողության հասան Դոնեցկի «Շախտյոր»-ի ներկայացուցիչները:







































