Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Ինձ կյանք տվեք». պայքար պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների շրջանակներում ծրագրեր են իրականացվում «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում։ «Հաղարծին» երիտասարդական հասարակական կազմակերպությունն «Ինձ կյանք տվեք» ծրագրի միջոցով վերարտադրողական տարիքի ընտանիքների շրջանում աշխատում է հղիության արհեստական ընդհատման և հատկապես սեռով պայմանավորված աբորտների բացասական հետևանքների մասին գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Ծրագրի ղեկավար Լուսինե Արիստակեսյանը նշում է, որ «Հաղարծին» ՀԿ-ն տպագրել է թռուցիկներ, որոնց միջոցով տեղեկացնում են հղիության արհեստական ընդհատումների հետևանքով առաջացող խնդիրների մասին։

Թռուցիկներ բաժանվել են Երևանի 22 համաբուժարանների կանանց կոնսուլտացիաներում: Ընտրվել են հատկապես կանանց կոնսուլտացիաները, քանի որ դա հնարավորություն կտա ունենալ առավել հասանելիություն ռիսկի խմբերին, այն է՝ երկրորդ և ավելի հղիություններ ունեցող կանայք: Թռուցիկների հետ խտասկավառակների վրա ձայնագրվել և տարածվել է նաև սոցիալական հոլովակ ՝ ուղղված պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը։ Բժիշկները պատրաստակամություն են հայտնել թռուցիկները և հոլովակը տարածել նաև մարզերում։

Լուսինե Արիստակեսյանը նկատում է, որ սելեկտիվ աբորտների դեմ պայքարում տեղեկատվական դաշտը բավականին հագեցած է, և ավելի շատ պետք է խստացվի այս խնդրին առնչվող օրենսդրական ոլորտը։

ՀԿ ներկայացուցիչները նկատում են, որ սեռով պայմանավորված աբորտները լուրջ խնդիր են ներկայացնում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Այն կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների. առաջին հերթին կխաթարվի ժողովրդագրական պատկերը, վերջինս իր հերթին կբերի ամուսնությունների թվի կրճատման, ծնունդների թվի նվազման, խնդիրներ կառաջանան նաև տնտեսական, հասարակական և բարոյահոգեբանական ասպեկտներում:

«Ինձ կյանք տվեք» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում