Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին շրջանառվող լուրերը:
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ լոնդոնյան ակումբը կարող է Ռոյսի տրանսֆերային գործարքում ներառել նաև թիմի հարձակվող Անդրե Շյուրլեին:
«Մարկո Ռո՞յս: Մենք հետաքրքրված չենք նրա ծառայություններով»,- նշել է պորտուգալացին:
Հավելենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հերթական վնասվածքն է ստացել և շարքից դուրս մնացել մինչև ընթացիկ տարվա ավարտը:





































