ԱՄՆ-ում դատավորը հայտարարել է, որ անցած ամառ Բեթմենի մասին ֆիլմի պրեմերայի ժամանակ մասսայական սպանության մեջ կասկածվող Ջեյմս Հոլմսի մեղքի ապացույցները բավարար են, որպեսզի նա կանգնի դատարանի առջև: Ուրբաթ Հոլմսին պաշտոնական մեղադրանք պետք է ներկայացվի խմբակային սպանության և ևս մի քանի հոգու նկատմամաբ մահափորձ իրականացնելու համար:
2012 թ. հուլիսին Բեթմենի մասին վերջին ֆիլմի երեկոյան ցուցադրության ժամանակ գնդակահարվել է 12 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
Մեղադրյալի փաստաբանը հայտարարել է, որ նա պատրաստ չէ, որ իրեն մեղավոր ճանաչի: Սպասվում է, որ նրանք պայքարելու են Հոլմսին հոգեկան հիվանդ ճանաչելու համար:










































