Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն անցած շաբաթավերջին հանդիպում ունեցավ Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակի հեռանկարները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին (Արցախ), Թուրքիային ու Հայոց ցեղասպանությանը և Հայաստանի հետ Ռուսաստանի, Սլովենիայի ու, ընդհանրապես, Եվրոպայի հարաբերություններին առնչվող հարցեր:







































