Մադրիդի «Ռեալ»-ը 5 տարվա պայմանագիր է առաջարկել «Ստրյոմսգոդսետ»-ի 15-ամյա տաղանդ Մարտին Էդեգորին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Եթե գործարքը կայանա, պատանի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբին կարող է միանալ միայն 16 տարեկանը լրանալու դեպքում՝ 2014թ. դեկտեմբերի 17-ին: «Ռեալ»-ի ղեկավարները հուսով են դրական պատասխան ստանալ:
Իսպանական ԶԼՄ-ները բարձր են համարում գործարքի կայացման հավանականությունը, չնայած, որ Էդեգորի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:




































