Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի քաղաքային իշխանությունները հայտնել են, որ քաղաքում փորձնական կարգով ներմուծված անանուն մատնության համակարգը իրեն արդարացնում է: Այս մասին գրում է TASS-ը:
Վերջին 2 տարիներին քաղաքում գործող կարգով խրախուսվում են այն քաղաքացիները, ովքեր քաղաքապետարանին հաղորդում են իրենց կասկածելի թվացող ցանկացած գործունեության մասին: Քաղաքացին այդ մասին կարող է հայտնել հեռախոսով, նամակով կամ համացանցի միջոցով՝ ցանկության դեպքում չհայտնելով իր անունը:
Երկու տարվա ընթացքում ստացվել է 84 հաղորդագրություն, որոնց 2/3-ն առնչվել են ապօրինի գործողություններին կամ օրենքի լուրջ խախտումներին:








































